Հայերեն   English   Русский  

Մաշտոցի պողոտայում 3 մեքենաներ են բախվել. կան վիրավորներ


  
դիտումներ: 311

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 23-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում` «Ամերիա» բանկի մոտակայքում,

տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1941թ.), «BMW X6» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1962թ.) եւ «Mercedes C320» (վարորդ՝ Վ.Գ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Է.Ա.-ին (ծնված 1989թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ Է.Ա.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Ն.Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: