Հայերեն   English   Русский  

«Բրիտանական Թրամփ». ԱՄՆ նախագահն ուրախացել է Ջոնսոնի հաղթանակի կապակցությամբ


  
դիտումներ: 154

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնի նշանակումը բրիտանական Պահպանողական կուսակցության ղեկավարի, ինչպես նաև երկրի վարչապետի պաշտոնում: Գրում է Gazeta.ru-ն:

Ամերիկացի առաջնորդի խոսքերով՝ Ջոնսոնը «կոշտ» և «խելացի» մարդ է:

Թրամփը վստահություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը կանի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է երկրի համար:

«Բորիսը լավն է, և նա կանի իր աշխատանքը», - հայտարարել է Թրամփը:

Նա նաև դրական է գնահատել է այն փաստը, որ Ջոնսոնին «Բրիտանական Թրամփ» են անվանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է դարձել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: