Հայերեն   English   Русский  

Խոշոր վթար Լոռիում. բախվել են «Մոսկվիչ»-ն ու Ford-ը. վերջինս էլ բախվել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ (լուսանկար)


  
դիտումներ: 376

Լոռու մարզում, այսօր, հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին,

Վանաձոր քաղաքի վերջնամասում բախվել են Москвич մակնիշի 34 VL 637 համարանիշի եւ Ford Transit մակնիշի 22 ԼԼ 457 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով Ford Transit-ը կորցրել է կառավարումն ու բախվել հաստաբուն ծառին: Վթարի հետեւանքով երկու մեքենաների վարորդները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ford-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու ոստիկանության աշխատակիցները:

Խոշոր վթար Լոռիում

Խոշոր վթար Լոռիում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: