Հայերեն   English   Русский  

​Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանության պոստ են դրել. «Ժամանակ»


Իջևանի դեպքերից հետո ոստիկանությունը մտավախություն ունի, որ իջևանցիները կարող են վրեժխնդիր լինել Փաշինյանի ազգականներից


  
դիտումներ: 127

Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո արդեն մեկ շաբաթ է` ոստիկանության պոստ է տեղադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ։

«Իջևանի դեպքերից հետո ոստիկանությունը մտավախություն ունի, որ իջևանցիները կարող են վրեժխնդիր լինել Փաշինյանի ազգականներից»,–գրում է «Ժամանակը»։

Հիշեցնենք, որ հունիսի 17–ին փայտի գործով զբաղվողները փակել էին Մ4 միջպետական ճանապարհը` բողոքելով փայտի գնից։ Երեկոյան ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով 13 անձանց տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն։

Հուլիսի 19–ին ՔԿ-ն հայտնել էր, որ 13 անձ ձերբակալվել են Իջևանի անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 5-անձ քրեական գործի շրջանակում ունեն վկայի դատավարական կարգավիճակ: Ձեռնարկվում են միջոցառումներ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: