Պուտինը չեղյալ է հայտարարել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մի մասը
դիտումներ: 438
Մասնավորապես, ԱԳՆ-ին հանձնարարվել է սահմանված կարգով Անկարային ծանուցագիր ուղարկել քաղաքացիների փոխադարձ այցելությունների պայմանների վերաբերյալ երկու երկրների կառավարությունների միջև համաձայնագրի մասնակի վերականգնման մասին:
Փաստաթղթի գործունեությունը կասեցվել էր 2016 թ. հունվարի 1-ին: Միևնույն ժամանակ այն շարունակել էր գործել ծառայողական անձնագրերով անձանց համար, որոնք գործուղման են մեկնում:
Սահմանափակող միջոցները կիրառվել էին 2015թ նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական օդուժը Սիրիայի երկնքում ռուսական «Su-24» ռմբակոծիչ խոցեց: