Հայերեն   English   Русский  

Դուբայի էմիրը և փախուստի դիմած կինը հստակեցրել են իրենց հարաբերությունների կարգավիճակը


  
դիտումներ: 680

Դուբայի էմիրը և նրա կինը՝ արքայադուստր Հայան, որն ԱՄԷ-ից փախուստի էր դիմել իր հետ երկու երեխաներին և միլիոնավոր դոլարներ վերցնելով, պաշտոնապես հաստատել են իրենց ամուսնալուծությունը: Այդ մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ նախկին ամուսինները դեռևս կներգրավվեն գույքի բաժանման և իրենց համատեղ երեխաների հետագա ճակատագրի վերաբերյալ դատական վարույթներում:

Ինչպես կարելի էր ակնկալել, էմիրը և Հայան իրենց համար հեղինակավոր իրավաբաններ են վարձել:

Դուբայի կառավարչի շահերը դատարանում կներկայացնի փաստաբան Էլեն Ուորդը, որը նախկինում ներկայացրել է Գայ Ռիչիի և Մադոննայի շահերը:

Իսկ փաստաբան Ֆիոնա Շեկլթոնը կդառնա Հայայի ներկայացուցիչը: Այժմ նա իրավաբանական ծառայություններ է մատուցում արքայազներ Ուիլիամին և Հարիին:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայան էմիրին թիկնապահի հետ է դավաճանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: