Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել


  
դիտումներ: 514

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում հուլիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցվել: Այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության օդերևութաբանական ծառայությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Հուլիսի 25-ին մայրաքաղաքի Հիթրոու օդանավակայանի տարածքում ջերմաստիճանը մինչեւ 36.9 ° C է բարձրացել:

Նշվում է, որ նախորդ առավելագույն ջերմաստիճանը 36.7 ° C է կազմել:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Կլեր Նյուլլիսը հայտարարել է, որ 2019թ. հուլիսը կարող է ամենաշոգը դառնալ օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզում և Գերմանիայի արևմտյան շրջաններում ևս ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: