Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Գյումրի-Փոքրաշեն ավտոճանապարհին


  
դիտումներ: 361

Հուլիսի 27-ին, ժամը 09:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մայիսյան-Քեթի ավտոճանապարհին՝ Քեթիի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաները գլորվել են ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Փոքրաշեն ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1984թ.), «Ford Transit» (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1986 թ.) և «Subaru Forester» (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1970 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit» և «Subaru Forester» մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները վարորդներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Vectra» ավտոմեքենայի գազի բալոնի փականը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: