Հայերեն   English   Русский  

​Պոմպեոն հայտարարել է, որ Իրանում հրաժարվել են իրեն ընդունել


  
դիտումներ: 270

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ցանկացել է այցելել Թեհրան և «անմիջապես իրանցի ժողովրդի հետ զրուցել»: Այդ մասին Պոմպեոն հայտնել է թվիթերում: Գրում է Gazeta.ru-ն:

Սակայն նրա խոսքերով՝ Իրանի իշխանությունները մերժել են իրեն և չեն ցանկացել ընդունել իրենց երկրում:

«Ռեժիմը չընդունեց իմ առաջարկը», - նշել է Պոմպեոն:

Նա հավելել է, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հաճախ է Միացյալ Նահանգներ այցելում, որտեղ կարող է «ազատ խոսել»:

Այդ կապակցությամբ Պոմպեոն զարմացրել է, որ պետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին չի կարող նույնն անել իր համար:

Նա բացատրել է դա այն հանգամանքով, որ միգուցե Իրանի առաջնորդը վախենում է, որ իր ժողովուրդը կլսի «ոչ ֆիլտրացված և առանց կրճատման» ճշմարտություն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու նոր ուղիներ է փնտրում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: