Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը Տյումենի մարզում բախվել է մեկ այլ մեքենայի. կա զոհ
դիտումներ: 223
Միկրովատոբուսի ուղևորներից վեցը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Հայաստանից Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուրալ» գործակալությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 28–ի երեկոյան։ Իշիմի (Տյումենի մարզ) մայրուղու մոտակայքում բախվել են Հայաստանից մեկնած Toyota միկրոավտոբուսն ու Renault Logan մարդատար մեքենան։
Վթարի հետևանքով մահացել է մարդատար մեքենայում գտնվող կինը։ Միկրոավտոբուսի ուղևորները (վեց մարդ, այդ թվում` 15 տարեկան պատանի) տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Sputnik Արմենիան հարցում է ուղղել ՀՀ ԱԳՆ` մահացածի ու տուժածների մասին տեղեկություն ստանալու համար։