Հայերեն   English   Русский  

Նշանավոր հայկական ընտանիքի երկու համաշխարհային ապրանքանիշերը. CBC հեռուստաալիքը՝ Զիլճյան եղբայրների վեճի մասին


  
դիտումներ: 784

Կանադական CBC հեռուստաալիքը սյուժե է նախապատրաստել Զիլճյան հայկական ընտանիքի մասին: Սյուժեն պատմում է աշխարհում հարվածային երաժշտական գործիքների խոշորագույն ապրանքանիշ հիմնած ընտանիքի մասին: Գրում է Rusarminfo.ru-ն:

Սյուժեի ընթացքում, մասնավորապես, նկարագրվել է այն պատմությունը, թե ինչպես արդի ժամանակներում հայտնի Զիլճյան ընտանիքի նշանավոր ներկայացուցիչներից մեկի որդիները չկարողացան ընդհանուր լեզու գտնել և պահպանել ընկերության ամբողջականությունը:

«Ավետիս Զիլճյանի որդիների՝ Ռոբերտի և Արմանդի միջև տարաձայնությունները հանգեցրեցին նրան, որ 1990-ական թթ. սկզբին Կանադայի Մեդուկտիկ քաղաքում «Zildjian» ընկերությանը պատկանող արտադրամասում հիմնվեց «Sabian» անվանումով երաժշտական գործիքների արտադրությամբ զբաղվող երկրորդ ընկերությունը: Հետագայում կանադական ընկերությունը սկսեց մրցակցել «Zildjian» ապրանքանիշի հետ, որը 1920-ական թթ. վերջին սկսեց Բոսթոնում արտադրվել», - հայտնում է կանադական հեռուստաալիքը:

Նշվել նաև է, որ ներկայումս հարվածային երաժշտական գործիքների գրեթե ամբողջ շուկան վերահսկում են այս երկու հայկական ապրանքանիշերը:

Հեռուստաալիքը նաև հայտնել է տարբեր շուկայական տվյալներ՝ նշելով, որ «Zildjian» բրենդի եկամուտներն անցյալ տարի կազմել են 33 մլն դոլար, իսկ «Sabian» ընկերությանը՝ 23 մլն դոլար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: