Հայերեն   English   Русский  

Զարհուրելի էր այն տեսարանը,վանդալիզմը, որին ականատես եղա Եռաբլուրում. Արման Աբովյան


  
դիտումներ: 168

Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը տեղեկացրել է, որ եղել է Եռաբլուր զինվորական պանթեոնում ու ականատես է եղել զարհուրելի տեսարանի:

«Հենց նոր վերադարձա Եռաբլուրից: Զարհուրելի էր այն տեսարանը,վանդալիզմը, որին ականատես եղա: Մարդկային բանականության մեջ չտեղավորվող արարք, չեմ կարողանում ընկալել՝ ինչպես: Բոլոր հերոսների գերեզմանները պղծվել են: Արմենակ Ուրֆանյանի գերեզմանաքարին մոմի հետքեր և սև ներկեր էին շաղ տվել: Հերոսների ծնողներն ու քաղաքացիներն արդեն մաքրման աշխատանքներն են նախաձեռնել:

Կոչ եմ անում այդ վանդալներին, ովքեր իրականացրել են այդ պիղծ արարքը, ինքնակամ հանձնվել իրավապահ մարմիններին անհապաղ, միևնույն է, վաղ թե ուշ մենք ձեր ինքնությունը կիմանանք: Այն քաղաքացիները, ովքեր ունեն որևէ տեղեկատվություն,խնդում եմ՝ անհապաղ դիմեք Ոստիկանություն:
Վստահ եղե՛ք և չկասկածե՛ք, որ մենք հաղթել ենք արտաքին «թուրքին», կհաղթենք , անկասկած, մեր ներքին «թուրքին»»,-գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը: Այս մասին տեսանյութ էին տարածել ֆեյսբուքյան օգտատերերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: