Հայերեն   English   Русский  

Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին գրանցված ՃՏՊ-ները Հանրապետությունում


  
դիտումներ: 835

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին Հանրապետության տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին տեղեկություն:

Հուլիսի 31-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի 30-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնյա հենապատին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 02.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «Օպել»-ի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 08.20-ին, Երևանի Շիրակի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 12.50-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վար՚որդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 07.00-ին, Երևանի Արցախի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 04.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 38-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Մասիս քաղաքում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 3-րդ կմ-ին Արմավիրի մարզի Խանջյան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107», «ԳԱԶ-2410» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2410»-ի 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 32-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վանաձորի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Մերսեդես Բենց»-ի 37-ամյա վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան և Աճեմյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց G-500» և «Դեյվու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ. Դեյվու-Նեքսիա»-ի 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվադնանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Բաշգյուղ-Սալուտ ճանապարհի 3-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 24-ամյա վարորդը եւ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 137-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կիա» մակնիշի ավտոմեքենայի. «Կիա»-ի 49-ամյա վարորդը և 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: