Հայերեն   English   Русский  

Արդարադատության նախարարը Իմ քայլի հետ քննարկում է Ստամբուլյան կոնվենցիան


  
դիտումներ: 493

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում քննարկում են Ստամբուլյան կոնվենցիան։

«Իմ քայլը» խմբակցությունում պատգամավորները տարբեր դիրքորոշում ունեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման առնչությամբ։ Մի խումբ քաղաքացիներ նախաձեռնություն են սկսել «Ոչ, Ստամբուլյան կոնվենցիային» կարգախոսով եւ ստորագրահավաք են իրականացնում, որին միացել է նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Հավելենք, որ օրերս արդարադատության նախարարն ու փոխնախարարները ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում էին կոնվենցիայի վավերացման անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ այն բխում է ՀՀ միջազգային հանձնառություններից։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: