Հայերեն   English   Русский  

Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 179

Սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այս օրերին այցելում են երևանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ նման գաղափար առաջարկել է կինը՝ Աննա Հակոբյանը և ինքը համաձայնվել է ֆինանսավորել:

Վարչապետը մասնավորապես գրել է. «Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այս օրերին այցելում են երեւանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ:

Երեխաները գալիս են 50-60 հոգանոց խմբերով եւ մի ամբողջ օր անցկացնում են Երեւանում: Օրը ամփոփվում է Ազգային պատկերասրահում հատուկ նրանց համար իրականացվող ինտերակտիվ ծրագրով:

Ծրագիրն իրականացնում են Աննայի գրասենյակի ներկայացուցիչները»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: