ԱՄՆ-ն Սկրիպալների գործի պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
դիտումներ: 405
Այդ տեղեկությունը հաստատել է վարչակազմի ներկայացուցիչը:
«Պատժամիջոցների առաջին փաթեթից հետո, ի պատասխան Ռուսաստանի կողմից Միացյալ Թագավորության տարածքում մասնավոր անձի դեմ մահափորձ կատարելու ժամանակ «Նովիչոկ» նյութի կիրառման, Ռուսաստանը չի տրամադրել ԱՄՆ օրենսդրությամբ պահանջվող երաշխիքներ, ուստի մենք կիրառում ենք պատժամիջոցների երկրորդ փաթեթը», - ասել է պաշտոնյան:
Ավելի վաղ Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր Սկրիպալների գործով Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին: