Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նշենք, որ վարչապետի հետ Արցախում են նաև կինը՝ Աննա Հակոբյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և մի խումբ բարձրաստճան պաշտոնյաներ: