Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ մահափորձի հրահանգը Բոլթոնն է տվել
դիտումներ: 317
Պետության ղեկավարի խոսքերով՝ ներկայումս նա չի կարող մեղադրել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին:
«Ես այսօր կարող եմ ասել, որ ապացույցներ ունեմ, որ մահափորձը կատարվել է Սպիտակ տնից Ջոն Բոլթոնի հրամանով», - ասել է Մադուրոն:
Նա նաև նշել է, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ունի հանցավոր մտածողություն և մարդասպանի մտածելակերպ:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները քննարկում է Վենեսուելայի տարածքում իրավիճակի կարգավորման բոլոր հնարավոր տարբերակները: Նրա խոսքերով՝ Վաշինգթոնը կաջակցի Վենեսուելայի ժողովրդի համար մարդասիրական օգնության հասանելիությանը: