Հայերեն   English   Русский  

​Մադուրոն կոչով դիմել է ամբողջ աշխարհին


  
դիտումներ: 303

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բոլոր երկրների բնակիչներին կոչ է արել օգոստոսի 10-ին դեմ հանդես գալ Վենեսուելայի ամերիկյան շրջափակմանը: Գրում է Gazeta.ru-ն:

Նա հավելել է, որ ինքն անձամբ մտադիր է փողոց դուրս գալ:

Մադուրոն Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Վենեսուելայի դեմ ագրեսիայի դրսևորում է որակել: Նա նաև խնդրել է սոցիալական ցանցերում ևս դեմ արտահայտվել երկրի շրջափակմանը:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները քննարկում է Վենեսուելայի տարածքում իրավիճակի կարգավորման բոլոր հնարավոր տարբերակները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: