Հայերեն   English   Русский  

Էկզոտիկ ծառերի գողությունը բացահայտվել է


  
դիտումներ: 323

Մոսկովյան փողոցում գտնվող խանութ-սրահի դիմացից հուլիսի 1-ին 5 էկզոտիկ ծառ գողացած 3 անհայտ աղջիկները ներկայացել են ոստիկանություն։ Տեղեկացնում է ոստիկանության լրատվության ծառայությունը։

Հուլիսի 1-ին, ժամը 13.46-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի մի բնակիչ եւ հայտնել, որ գիշերը, ժամը 02.30-ին, երեք անհայտ աղջիկներ Մոսկովյան փողոցում գտնվող խանութ-սրահի դիմացից գողացել են հինգ հատ էկզոտիկ ծառ:

Մեկնել էր ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Օգոստոսի 8-ին քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են կասկածյալներից երկուսի ինքնությունը:

Բացատրական աշխատանքի շնորհիվ Աշտարակ քաղաքի եւ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակչուհիները ներկայացել են բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց ընկերուհուն եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: