Մշակութային շաբաթ
Օգոստոսի 14-ին «Երազ» այգում նշվելու է պաղպաղակի փառատոնը: Լինելու են համերգային շոու ծրագիր, խաղեր, նվերներ:
Օգոստոսի 15-ին՝ ժամը 19:30-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա BOOMերանգ ներկայացումը: Դերերում՝ Լևոն Հարությունյան, Լուիզա Ներսիսյան, Անդրանիկ Հարությունյան, Ժաննա Հովակիմյան, Վահե Զիրոյան, Միլենա Ավանեսյան:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվ. Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը:
Օգոստոսի 18-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Ավանդաբար այդ օրը տաճարին են ընծայվում խաղողի ողկույզներ, որոնք օրհնվում և շնորհվում են ժողովրդին: Օգոստոսի 18-ին՝ ժամը 16:00-ին, «Արմենիա Վայն» գինեգործարանում տոնելու են այգիների բերքի ծնունդը: Տոնական միջոցառումը կմեկնարկի խաղողի օրհնության արարողությամբ և գինու հյուրասիրությամբ: