«ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հղում անելով Ադրբեջան դիվանագիտական աղբյուրին, տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ից Թուրքիայի ու Նախիջևանի միջև ուղիղ օդային հաղորդակցություն է լինելու, և թռիչքներն իրականացվելու են Իրանի օդային տարածքով։
Ըստ գործակալության աղբյուրի՝ օդային միջանցք բացելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հետ երկար բանակցություններից հետո։