Պոմպեոն հայտարարել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումների մերձեցման մասին
դիտումներ: 698
Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև բանակցությունները հանգեցրել են Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում անվտանգության հուսալի մեխանիզմի ստեղծման գործում լուրջ առաջընթացի:
Պոմպեոն նաև նշել է, որ այնտեղ անվտանգության գոտիների ստեղծումը կօգնի հասնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դրական էր անվանել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու համար: