Հայերեն   English   Русский  

Չինաստանում «Լեկիմա» սուպերթայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի


  
դիտումներ: 498

CGTN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Չինաստանի արևելքում մոլեգնած «Լեկիմա» սուպերթայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի: Գրում է Gazeta.ru-ն:

Ընդ որում՝ Չժեցյան նահանգում 39 մարդ մահացել է, ևս 9 մարդ անհայտ կորած է համարվում:

Ավելի վաղ հաղորդվել էր 32 զոհերի մասին:

Օգոստոսի 10-ին ավելի քան 1 միլիոն մարդ թայֆունի մոտենալու պատճառով տարհանվել էր Չինաստանի արևելքում հնարավոր վտանգավոր տարածքներից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: