Լևոն Արոնյանն առաջին տեղում է․ավարվտեց արագ շախմատի մրցաշարը
դիտումներ: 430
Երրորդ օրը աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ հաղթանակով սկսելուց հետո Արոնյանը 8-րդ տուրում սև ֆիգուրներով պարտվեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին, իսկ վերջին տուրում ոչ ոքի խաղաց չինացի Յու Յանջիի հետ։
Արոնյանը վաստակեց 13 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր)։ Նույնքան միավոր ունի նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։