Հայերեն   English   Русский  

Ջանքեր են գործադրվում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ. Արցախի ԱԳՆ


  
դիտումներ: 118

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը եւ ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը: Այս մասին նշված է Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:

«Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռեւս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: