Պլասիդո Դոմինգոն սեռական ոտնձգության մեջ է մեղադրվել
դիտումներ: 858
Կանայք պնդում են, որ երգչիչն իրենց սեռական մտերմության է դրդել՝ նրանց դերեր խոստանալով և խոչընդոտել նրանց կարիերայի առաջընթացին մերժում ստանալու դեպքում: Ընդհանուր առմամբ, ութ երգչուհի և մեկ պարուհի նրան սեռական ոտնձգության մեջ է մեղադրել: Անպարկեշտ առաջարկներ նրանք ստացել են 1980-ականներից ի վեր:
Բացի այդ թատրոնի մի քանի տասնյակ արվեստագետներ հաստատել են, որ ականատես են եղել Պլասիդո Դոմինգոյի անընդունելի պահվածքին: Սակայն երգիչը հերքում է այդ մեղադրանքները:
Ավելի վաղ դերասանուհի Ջինա Դեյվիսը դժգոհել էր ռեժիսորի ոտնձգություններից, որի ֆիլմի նկարհանումների համար քասթինգի էր մասնակցել: