Հայերեն   English   Русский  

Համալսարանական հիվանդանոցները գերժամանակակից սարքավորումներով կհագեցվեն


  
դիտումներ: 795

Համալսարանական հիվանդանոցները 2 նոր, գերժամանակակից սարքավորումներով կհագեցվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նա մասնավորապես տեղեկացրել է, որ բժիշկ, պրոֆեսոր, բարերար Կարո Դերձակյանից նամակ է ստացել. «Բժիշկը 2 նորագույն, գերհզոր լազերային քարափշրման սարքավորումներ է նվիրաբերում համալսարանական հիվանդանոցներին:

Հայտնի Բժիշկ Կարո Դերձակյանը, ով մասնավոր կլինիկա ունի Կալիֆորնիայի Սանտանա քաղաքում, պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել երիտասարդ բժիշկներին և կլինիկական օրդինատորներին՝ իրենց բժշկական գործունեության կատարելագործման հարցերում:

Բարերար Կարո Դերձակյանն այն հայ Բժիշկներից է, ով մի քանի սերնդի սովորեցրել է բժշկել: Չափազանց աշխատասեր, պահանջկոտ այս մարդը հայրենիքում մնայուն գործ ծավալելու վառ օրինակ է»,-գրել է Մուրադյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: