Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 270 մարդ է զոհվել, 50 մարդ անհետ կորած է համարվում
դիտումներ: 343
Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ին։ Տարերքն ընդգրկել է Հնդկաստանի Կերալա, Քարնատակա, Մախարաշտրա, Գուջարաթ և Մադխյա-Պրադեշ նահանգները։ Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ: Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն է հայտնել նախագահ Ռամ Նաթ Քովինդին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: