Հայերեն   English   Русский  

Ալաբամայի համալսարանի մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել


  
դիտումներ: 283

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի պետական համալսարանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է New York Post պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականի տվյալներով՝ հրաձգության հետևանքով երեք մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել:

Նշվում է, որ երկու տուժածների վիճակը որպես ծանր է գնահատվում: Մեկ այլ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:

Ներկայումս ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի բոլոր մանրամասները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձինք Ֆիլադելֆիայում 5 ոստիկան են վիրավորել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: