Ազատության հրապարակում հարգանքի տուրք մատուցեցին մարտի 1-ին զոհվածների հիշատակին
այ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանրահավաք՝ հարգելու 7 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի մեկին զոհվածների հիշատակը:
Հազարավոր ցուցարաները հարգեցին 10 զոհերի հիշատակը 1 րոպե լռությամբ:
Հավաքվածները պնդում էին, որ մեղավորներն այդպես էլ չեն պատժվելու. «Կարծում եմ՝ մեղավորները Սերժ Սարգսյանն և Ռոբերտ Քոչարյանն էին, ովքեր ուզում են ահի ու վախի մեջ պահել ժողովրդին: Սերժ Սարգսյանին պետք է դուրս շպրտել երկրից կամ էլ ինքը պետք է թողնի, հեռանա: ժողովուրդը իրենից շատ-շատ դժգոհ է»,- Անկախի հետ զրույցում ասաց ցուցարաներից մեկը՝ էմմա Մուրադյանը, ով 2008 թվականից ի վեր մասնակցում է հանրահավաքներին:
«Անգամ տարիքս չի խանգարում մասնակցել բոլոր ցուցյերին ասացն՝ հավելոլ,որ միակ քաղաքական ուժը, որը կարող է բացահայտել իրականությունը, ՀԱԿ-ն է:
Նշենք, որ իր ելությում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրեց,որ մինչև ապրիլի 24-ը դադարեցնում են բոլոր հանրահավաքները և ցույցերը:
Հանևահավաքն ավարտվեց խաղաղ քայլերթով:








