Իսպանացի Ռուբեն Լեսկանոն` մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ
դիտումներ: 202
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել. «Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է իսպանացի Ռուբեն Լեսկանոն, որն ընդգրկված է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի անձնակազմում. զբաղվում է Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի համակարգմամբ, դասախոսում է մարզչական ակադեմիական դասընթացում»: