Հայերեն   English   Русский  

1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել


  
դիտումներ: 115

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 8-ական, անձնական ունեցվածքի գողության 6, յուրացման կամ վատնման 3, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, գույքի դիտավորությամբ վնասման ու փաստաթղթի կեղծիքի 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, ծեծի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի, սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու ու ալիմենտը վճարելուց խուսափելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը։

Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: