Հայերեն   English   Русский  

Գրիգոր Մխիթարյան. «Փորձը մարզիկի համար անչափ կարևոր է»


  
դիտումներ: 1964

Օգոստոսի 12-15-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում կայացավ սամբոյի աշխարհի չեմպիոն և գավաթակիր Ասկար Շայխիևի հիշատակին նվիրված ներկայացուցչական միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին Ղազախստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի ուժեղագույն սամբիստները:

Երկրորդ տարին աընդմեջ հուշամրցշարին անհատապես մասնկցելու հրավերք էին ստացել Գրիգոր Մխիթարյանն ու Էդիկ Պետրոսյանը

2017թաշխարհի չեմպիոն Գրիգոր Մխիթարյանը, հանդես գալով 62կգ քաշային կարգում, իրեն լավագույն կողմերով դրսևորեց և, չնայած անարդար մրցավարությանը, բրոնզե մեդալ նվաճեց:

Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություննրով, նշում, որ յուրաքանչյուր մրցաշար կարևոր է փորձի ձեռքբերման, հաջողված ելույթներ ունենալու համար:

-Շնորհավորում ենք Ղազախստանում հաղթանակած գոտեմարտեր անկացնելու և բրոնզե մեդալակիր դառնալու կապակցությամբ:

Շնորհակալ եմ: Այս մրցաշարն ամեն տարի անցկացվում է: Ստուգատեսին մասնակցում են ասիական երկրների առաջատար մարզիկները, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի սամբոյի հավաքականների ուժեղագույն մարզիկները: Ուրախ եմ, որ մասնակցության հրավերք ստացանք և հաջող ելույթներ ունեցանք:

Յուրաքանչյուր մրցման մարտական եմ տրամադրվում. կապ չունի՝ միջազգային մրցաշար է, Հայաստանի, աշխարհի կամ թե Եվրոպայի առաջնություն:

- Թեև առաջին իսկ գոտեմարտում անարդար մրցավարության հանդիպեցիք, այնուամենայնիվ Ձեզ հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել:

Գրիգոր Մխիթարյան 2019

-Մրցաշարին հանդես եկա 62 կգ քաշային կարգում, բոլոր մրցակիցներս փորձառու մարզիկներ էին: Ես զիջեցի Ղազախստանի հավաքակaնի 2-րդ համարին, որին հաղթում էի մենամարտի ընթացքում, սակայն վերջում նա հնարք կատարեց, որն իրականում չպետք է գնահատվեր, քանի որ պարտեր դիրքից էր, բայց միավորը տվեցին նրան: Այնուհետև մասնակցեցի սփոփիչ գոտեմարտերին, վստահ հաղթանակներ տարա, զբաղեցրի 3րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ:

-Ի՞նչ տվեց Ձեզ մասնակցությունն այս մրցաշարին,առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Յուրաքանչյուր մրցաշար և գոտեմարտ՝ անկախ արդյունքից, սխալները վերլուծելու դրանք շտկելու, բացթողումները լրացնելու հնարավորություն է ընձեռում: Փորձը մարզիկի համար անչափ կարևոր է, առանց որի, հաստատապես կարող եմ ասել, մարզիկ չեն դառնում:

Այս մրցաշարը շատ կարևոր էր աշխարհի առաջնությունից առաջ: Պայքարի արդյունքում են ձևավորվում լավագույն որակները: Պայքարն է ծնում որակ: Իսկ ահա հաջողված ելույթներն ու հաղթանակած գոտեմարտերը վստահություն են հաղորդում, հավատ են ներշնչում սեփական ուժերի նկատմամբ: Այս ստուգատեսն անչափ կարևոև էր նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Ողջ ուժերս կենտրոնացնել ու, որպեսզի նախապատրաստվեմ տարվա կարևորագույն ստուգատեսին և անպայման մեդալաբեր ելույթներ ունենամ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: