Հայերեն   English   Русский  

Հաղորդում հանցագործության մասին․ Արծվանիկի պոչամբարի պարզվածքն է


  
դիտումներ: 380

Սա Արծվանկի պոչամբարի պարզվածքն է և սա եզակի դեպքը չէ, տասնյակ անգամ նկարել եմ սենց տեսանյութեր: Այս ՛՛անարատ ու կենարար՛՛ հեղուկով ոռոգվում են հեկտարներով այգիներ...

Ոլորտում առկա օրենսդրական,կադրային, նյութատեխնիկական խնդիրները դեռ չլուծած ի՞նչ նոր հանքի մասին է խոսքը:
Ոչ մի նոր հանք Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանին հորդրորում ենք գնալ Կապան, ծանոթանալ բարձր ստանդարտների նշաձողի ձգտող ԶՊՄԿ-ի հանքարդունաբերության հետևանքներին։ Համապատասխան մասնագետների միջոցով կարող է փորձել բարձր ստանդարտների նշաձողին համապատասխան կառավարել այս ռիսկերը; Ոչ մի լիտր աղտոտված ջուր եզրույթը Նոր կառավարությունը հնարավորություն ունի գործնականում իրականացնել ԶՊՄԿ-ում։

Պատկան մարմիններին, եթե քրեական գործեր չհարուցվեն այս հանցագործությունը կանխարգելելու համար, ապա իրենք էլ դառնում են հանցագործությունը քողարկող և հանցագործության հովանավոր։
Նախքան Ամուլսարում շահագործմանն անցնել, թող փորձի հարգելի վարչապետը նմանօրինակ շահագործվող հանքերում ռիսկեր կառավարի, նոր խոսի Ամուլսարի մասին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: