Հայերեն   English   Русский  

Մերկելը պայման է առաջադրել G8-ի կազմ Ռուսաստանի մասնակցության բանակցությունների մեկնարկի համար


  
դիտումներ: 421

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ G8 ձևաչափով Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ է առաջընթաց գրանցել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման գործում՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար: Գրում է Gazeta.ru-ն:

Նա պարզաբանել է, որ G8 գագաթնաժողովի շրջանակներում քննարկվել է Ռուսաստանի մասնակցությամբ G8 ձևաչափի վերադարձի թեման:

«Եղել են տարբեր կարծիքներ: Ես Գերմանիայի անունից հստակ հասկացնել եմ տվել, որ մեզ անհրաժեշտ է առաջընթաց Մինսկի համաձայնագրերի իրագործման գործընթացում, որպեսզի վերսկսվեն բանակցությունները G7-ի ձևաչափ Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Մերկելի խոսքերը:

Նրա խոսքերով՝ գագաթնաժողովի մյուս մասնակիցները պաշտպանել են այդ դիրքորոշմամբ:

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում G7 գագաթնաժողովի նախաշեմին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ G7 անդամ որոշ երկրների ներկայացուցիչներ շահագրգռված են Ռուսաստանի վերադարձով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: