Հայերեն   English   Русский  

Հայաստանում դպրոցները պետք է դառնան անհատի զարգացման կենտրոններ. Արայիկ Հարությունյան


  
դիտումներ: 1058

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի և ՄԱԿ Մանկական հիմնադրամի երեւանյան գրասենյակի հետ միասին անցկացնում է Տեխնիկական համագործակցության խմբի (TCG) 6-րդ հանդիպումը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի, Ուսուցման մոնիթորինգի գլոբալ դաշինքի (GAML) «Կայուն զարգացման նպատակներ 4. Կրթությունը 2030-ին» մշակման թեմայով:

Միջոցառմանը մասնակցում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում կրթությունը մեծ նշանակություն ունի ավանդական արժեքների պահպանման գործում: Այն մեծ խթան է ստացել 5-րդ դարում՝ գրերի ի հայտ գալով եւ գիտության ու մշակույթի հետագա զարգացմամբ, ինչում կարելի է համոզվել այցելելով Մատենադարան, որտեղ պահվում են ավելի քան 20 հազար ձեռագրեր:

Նախարարը հավելեց, որ 2018 թվականին «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից» հետո Հայաստանում սկսվել են կրթության ոլորտի լայնածավալ բարեփոխումներ, որի զարգացումը դարձել է երկրի զարգացման գրավականը, ժողովրդավարության ամրապնդման եւ զարգացման կարեւոր գործոնը եւ Կառավարության ծրագրում գերակա ուղղություններից մեկը: «Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նպատակաուղղված է երկրում ինկլյուզիվ կրթության լայն ներդրմանը՝ հավասար հնարավորությունների ապահովմամբ»,- նշեց նա:

Նախարարի կարծիքով՝ Հայաստանում դպրոցները պետք է դառնան անհատի զարգացման կենտրոն, եւ այս տեսակետից կարեւոր է ենթակառուցվածքների զարգացումը, դասավանդողների որակավորման բարձրացումը, սոցիալական բազայի զարգացումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: