Հայերեն   English   Русский  

Այն, որ մեր Սահմանադրությունն արգելում է Զինված ուժերի կիրառումը ներպետական հարցերում, միֆ է. Հայկ Ալումյան


  
դիտումներ: 220

Այսօր՝ օգոստոսի 27-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը ասաց, որ Հայաստանի օրենսդրությունը թույլատրում է օգտագործել զինված ուժերը ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու՝ օրինակ զանգվածային անկարգություններ կանխելու համար։

«Մարտի մեկի իրադարձությունների շուրջ 10 տարվա ընթացքում ձևավորվել են բազմաթիվ միֆեր, դրանցից մեկն այն է, որ մեր օրենսդրությունը, Սահմանադրությունը թույլ չեն տալիս օգտագործել զինված ուժերը ներպետական հարցերում, օրինակ զանգվածահյաին անկարգությունները կանխելու համար։ Սա միֆ է և այսօր դատարանում քննվող քրեական գործը մեծ չափով հիմնված է այս միֆի վրա»,–հայտարարեց Ալումյանն ընդգծելով, որ իրականում մեր օրենսդրությունը թույլատրում է օգտագործել զինված ուժերը ներպետական կարևորագույն խնդիրեր լուծելու՝ օրինակ զանգվածային անկարգություններ կանխելու համար։

«2008–ի Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ գործել է Սահմանադրության 8.1 հոդվածը ՝ համաձայն որի ՀՀ զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը»,–մեջբերեց փաստաբանը՝ նշելով, որ խոսքը ներքին և արտաքին անվտանգության մասին է։

«Ներքին անվտանգությունն իր մեջ ներառում է ահաբեկչական ակտեր, զանգվածային անկարգություններ կանխելը»։

Անդրադառնալով միջազգային փորձին, Ալումյանը մատնանշեց Չինաստանի օրինակը, երբ 2009–ին զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով Չինաստանը ներգրավվել է Զինված ուժեր, արդյունքում եղել է 156 զոհ։

Փաստաբանի խոսքով՝ ներպետականա խնդիրներ լուծելու՝ մասզանգվածային անկարգությունները ճնշելու համար Զինված ուժեր են ներգրավվել Նեպալը, Հարավաֆրիկյան հանրապետությունը 2014–ին , Հնդկաստանը՝ 2016–ին, Բրազիլիան 2017–ին և այլ երկրներ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: