Հայերեն   English   Русский  

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում


  
դիտումներ: 478

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։

Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաեւ գրասենյակային մի քանի տարածքներում։

«Փաստինֆո»-ն փորձել է տեղեկատվությունը ճշտել ԱԱԾ-ից, բայց լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանն ասել է, որ «այս պահին որեւէ տեղեկություն չունեն մամուլին փոխանցելու համար»։

Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ տեսադաշտում է գտնվում վաղուց։ Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել ենք, որ Գագիկ Խաչատրյանը տարեսկզբին Երեւան ժամանելուց հետո հրավիրվել էր ԱԱԾ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: