Հայերեն   English   Русский  

Կարեն Խաչատրյանը՝ Գագիկ Խաչատրյանի եղբոր որդին այսօր ևս բերման կենթարկվի. Վանեցյան


  
դիտումներ: 412

Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություններ է անցկացնում ինչպես Գագիկ Խաչատրյանին, այնպես էլ նրա մերձավորներին պատկանող տներում, գրասենյակներում:

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ԱԱԾ ուժերը խուզարկություններ են սկսել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակելի և գրասենյակային տարածքներում:

Վանեցյանը տեղեկացրեց, որ Գագիկ Խաչատրյանին դեռ չեն ձերբակալել, սակայն խուզարկությունից հետո նրան բերման կենթարկեն ԱԱԾ:

«Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվելու առանձնապես խոշոր չափերի գումար վատնելու և պաշտոնական դիրքը չարաշահելու համար: Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներակայացվի, հետո կլրացվի այլ հոդվածներով»,-ասաց Վանեցյանը:

Թե Գագիկի Խաչատրյանի մերձավորներից էլ ո՞վ է ներգրավված գործի շրջանականերում, Վանեցյանը միայն մեկի անունը տվեց:

«Գործով ներգրավված է նաև Կարեն Խաչատրյանը, որ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման օրոք ՊԵԿ-ում էր աշխատում: Նա էլ է այսօր բերման ենթարկվելու: Քննչական դեպարտամենտում քննիչները նրանց կարգավիճակը կորոշեն, իսկ 72 ժամվա ընթացքում մեղադրանք կառաջադրվի»,-նշեց Վանեցյանը:

Նշենք, որ Կարեն Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի եղբոր որդին է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: