Պեսկովը՝ ԱՄՆ-ում G7 գագաթնաժողովին մասնակցության հրավերի մասին
«Ոչ: Ոչինչ չի ստացվել », - հայտարարել է Պեսկովը «Говорит Москва» ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թրամփի վարչակազմը 2020 թ. Միացյալ Նահանգներում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար հրավեր ուղարկել է ռուսական կողմին:
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարել էր, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրելու է G7 ձևաչափով հաջորդ հանդիպմանը, որը տեղի է ունենալու Միացյալ Նահանգներում:
Իր հերթին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր, որ Ճապոնիան ցանկանում է շարունակել քննարկումներն` ուղղված G7- ի և Ռուսաստանի միջև երկխոսության վերականգմանը: