Նախ՝ նորերը հեչ էլ նոր չեն, նույն հներից են․ ԼՏՊ-ի հոգեզավակն է Նիկոլը, made in 2008
Կարեն Վրթանեսյան,ֆբ գրառում
Իսկ եթե սթափ դատե՞նք։
Նախ՝ նորերը հեչ էլ նոր չեն, նույն հներից են․ ԼՏՊ-ի հոգեզավակն է Նիկոլը, made in 2008, ինչքան էլ հետո ճանապարհներն իրարից բաժանված լինեն կամ չլինեն։ Նիկոլի շուրջն էլ հներից ով ասես չկա՝ Լևոնի մարդկանցից մինչև նախկին ՀՀԿ-ականներ։
Քոչարյանն էլ ու Սերժ Սարգսյանն էլ են ԼՏՊ-ի սերնդից ու նախկին զինակիցներից։
Հա, տարիքով տարբեր են, պլյուս-մինուս 10–15 տարի, բայց բոլոր քիչ թե շատ կշիռ ու ռեսուրս ունեցող քաղաքական ու տնտեսական դերակատարները, բոլորն էլ 90-ականներից են։
Երկրորդը՝ ձև չկա, որ Հայաստանում ինչ-որ լրիվ նոր քաղաքական ուժ ծագի ոչ մի տեղից։ Ցանկացած ուժ այսպես կամ այնպես «հին ուժերից» որևէ մեկի հետ է կապված լինելու, նույնիսկ եթե այդ կապերը թաքցնի։ Որովհետև ռեալ ուժ ունենալու համար ռեալ ռեսուրս է պետք, որը ՖԲ-ում event-ներ ստեղծելով ու ստատուս գրելով չի առաջանում։
Ու վերջինը՝ եթե ինչ-որ «երրորդ ուժ» էլ ի հայտ գա, որն իսկապես տեղական էլիտաների հետ կապված չլինի, կնշանակի դրսի պրոյեկտ է․ ռուսների կամ ամերիկացիների, պայմանական Սորոսի կամ Գլադիոլուսի, էական չէ։
Ընդ որում կապ չունի, թե ինչ է խոսում, ում դեմ է խոսում այդ «այլմոլորակային» ուժը, կարող է նույնիսկ իր իրական դոնորի դեմ էլ խոսել, եթե քաղաքական իրավիճակը դա է պահանջում։