Զելենսկին՝ Ղրիմի մասին
«112 Украины» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ Զելենսկին հանդես է եկել Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված միջոցառման շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Զելենսկու խոսքերով՝ Ղրիմը գողացել են Ուկրաինայից այն կերպ, կարծես երեխային խլած լինեն ծնողներից: Նման համեմատություն Զելենսկին կատարել է նաև Դոնբասի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ երկրորդ երեխային ծնողներից գողացել են, փակել սենյակում և հարևանությամբ զինված պահակախումբ կանգնեցրել:
«Իսկ պահակախումբն ասում է, որ սենյակում ոչ ոք չկա», - շարունակել է Զելենսկին:
Ավելի վաղ Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել էր Ղրիմի փոխարեն վերադառնալ G8-ի կազմ: