Հայերեն   English   Русский  

«Հայաստանի Հանրապետություն». Ո՞ր վիրահատություններն են իրականացվելու պետպատվերով


  
դիտումներ: 592

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Հայաստանում այսուհետ մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվեն պետպատվերի շրջանակներում:

Նախկինում եթե հիվանդնոցային բուժումը հասանելի էր մինչեւ 7 տարեկան երեխաներին, ապա ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն, այսուհետ այն հասանելի կլինի մինչեւ 18 տարեկաններին:

Հատկապես ո՞ր վիրահատություններն են ներառված անվճար բուժօգնության ցուցաբերման ցանկում, ի՞նչ ընթացակարգեր է ենթադրում անվճար բուժսպասարկումը եւ ինչքանո՞վ է առողջապահական համակարգը պատրաստ անխոչընդոտ անցում կատարելու որոշակի տարիքային շեմի համար նախատեսված բուժսպասարկման իրականացման, պարզաբանում խնդրեցինք գերատեսչությունից:

ՀՀ ԱՆ մոր եւ մանկան վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանի տեղեկացմամբ, հիվանդանոցային բուժումը վերաբերում է այն դեպքերին, երբ երեխան հոսպիտալացվում է եւ գտնվում է շուրջօրյա վերահսկողության տակ: Անվճար են դարձել գրեթե բոլոր վիրաբուժական միջամտությունները, ընդ որում նաեւ նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատությունները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: