ՌԴ-ի բարձրաստիճան պաշտոնյաները չեն մասնակցի Բորիս Նեմցովի վերջին հրաժեշտի արարողությանը
դիտումներ: 1100
Ռուս քաղաքական գործչի հիշատակին հարգանքի տուրք կմատուցեն ԵՄ անդամ երկրների 28 դեսպաններ: Գրում է Russian.rt.com-ը:
Հուղարկավորությանը Վլադիմիր Պուտինին կներկայացնի Պետդումայում նախագահի լիազոր ներկայացուցիչ Հարրի Մինխը: Այդ մասին հաղորդել է РБК հեռուստաընկերությունը` հղում անելով Կրեմլի աշխատակազմի ղեկավարին:
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և փոխվարչապետները ևս չեն մասնակցի Նեմցովի հուղարկավորությանը:
Դաշնային Խորհուրդը կներկայացնի Յարոսլավի մարզի նահանգապետ Վրկտոր Ռոգոցկին, իսկ պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն արդեն հասցրել է իր ցավակցությունը հայտնել Նեմցովի հարազատներին: