Հայերեն   English   Русский  

ԱՄՆ պետդեպարտամենտը անհանգստացած է 2020 թ. ընտրությունների նախաշեմին ՌԴ-ի հնարավոր կիբերհարձակումով


  
դիտումներ: 179

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի կիբեր և միջազգային հաղորդակցությունների և տեղեկատվական քաղաքականության հարցերով օգնականի տեղակալ Ռոբերտ Ստրեյերը պատմել է 2020թ. Ամերիկայում նախագահական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի վերաբերյալ ունեցած վախերի մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը կիբեր տարածության մեջ ԱՄՆ-ի մրցակիցն է:

«Մենք տեղյակ ենք նաև մեր ընտրությունների վրա ազդելու Ռուսաստանի գործողությունների մասին: Հետևաբար, մենք անհանգստացած ենք այդ գործողություններով», - ընդգծել է Սթրեյերը:

Ավելի վաղ ՀԴԲ-ն Ռուսաստանին ընտրություններին միջամտելու մեջ էր մեղադրել: Նշվում է, որ Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: