Հայերեն   English   Русский  

«Էլարդ»-ի փորձագետների հետ տեսակոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել նոր հանգամանքներ. Փաշինյան


Նիկոլ Փաշինյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 1291

«Էլարդ»-ի փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն: «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկվա քննարկումը նաեւ կարեւոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի: Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչեւ սեպտեմբերի 4-ը: Ստորեւ, ինչպես խոստացել էի, ներկայացված է երեկվա քննարկումն ամբողջությամբ»,- գրել է ՀՀ վարչապետը՝ կից ներկայացնելով «Էլարդ»-ի փորձագետների հետ տեսակոնֆերանսի ընթացքում տեղի ունեցած քննարկման տեսանյութը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: