Թրամփը Մերկելի հրավերով Գերմանիա կմեկնի
«Ես պատրաստվում եմ ավելի ուշ մեկնել Լեհաստան: Մենք գերազանց հարաբերություններ ունենք Լեհաստանի հետ: Եվ մենք կուղևորվենք այնտեղ: Անգելա Մերկելը ինձ հրավիրել է Գերմանիա այցելել: Ինչ-որ փուլում մենք այդ այցին կնախապատրաստվենք», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է ԱՄՆ նախագահի խոսքերը:
Ամերիկացի առաջնորդը չի հայտնել այցի ժամկետի մասին:
Ավելի վաղ Թրամփը չեղյալ էր հայտարարել սեպտեմբերի 1-ին և 2-ին Վարշավա կատարվելիք իր այցը Ֆլորիդային մոտեցող փոթորկի պատճառով:
Իր փոխարեն Սպիտակ տան ղեկավարը Լեհաստան ուղարկել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին:
Նախագահի աշխատակազմը խոստացել է հնարավորինս շուտ կազմակերպել Թրամփի այցը Լեհաստան: