Հայերեն   English   Русский  

3100 առաջին դասարանցի և 1 աշակերտով դպրոց


  
դիտումներ: 1148

Նոր ուսումնական տարին այս անգամ էլ հին կարգավիճակով դիմավորեցին Արեգնադեմի միջնակարգ դպրոցում:

Հիմնադրման օրվանից այս դպրոցը գործում է տնային պայմաններում: Հանրակրթական դպրոցի համար նախատեսված շենք կրթական հաստատությունը չունի, դպրոցը տեղավորված է 3 առաջին բնակելի տների մեջ, որոնք հարմարեցրել են որպես դասարաններ: Այսպես սերունդներ են կրթվել այս դպրոցում՝ տնից տուն դասարան փոխելով: Նոր դպրոց կառուցելու ծրագրեր ու խոստումներ եղել են, նույնիսկ նոր շենքի համար հիմք էր փորվել, դեռ մի բան էլ, որպես հուշակոթող, կառուցվելիք դպրոցի դիմաց տեղադրվել էր Հայոց այբուբենի քարե քանդակ:

Դպրոց ունեն, բայց աշակերտ չունեն: Շիրակի մարզում կան գյուղեր, որտեղ առաջին դասարանցիներ չկան, արդեն մի քանի տարի շարունակ: Դրա կողքին կան դպրոցներ, որտեղ մեկ առաջին դասարանցի կա, գյուղ էլ կա, այդ մեկ առաջին դասարանցին դպրոցի միակ աշակերտն է: Առաջին դասարան չհաճախեցին Աղվորին և Զարիշատ գյուղերում:
3100 աշակերտ այս տարի Շիրակի մարզում հաճախեց առաջին դասարան՝ շատերը նորոգ ու ամուր, շատերն էլ հիմնանորոգման խիստ կարիք ունեցող շենքային պայմաններում:

Դպրոցներում նորոգումից զատ կա նաև աշակերտական գույքի թարմացման ու ջեռուցման խնդիր. գազաֆիկացված է 95 դպրոց, էլեկտրաէներգիայով ջեռուցվում է 35-ը, թվով 15 դպրոց էլ՝ հիմնականում գյուղական բնակավայրերում, ձմեռային ջեռուցումն ապահովում են հեղուկ վառելիքի միջոցով:
Ինչպես տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, Շիրակի մարզպետի ջանքերով ծրագիր է մշակվում, որպեսզի հեղուկ վառելիքով ջեռուցվող դպրոցներն ունենան ջեռուցման այլընտրանքային տարբերակ:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: