Ա․ Ջուլֆալակյանը հեռացավ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից
դիտումներ: 431
«Շնորհակալություն եմ հայտնում այս 9 ամիսների համատեղ աշխատանքի համար։ Սկսել ենք որոշ բարեփոխումներ, որոշները հասցրեցինք, որոշները ընթացքի մեջ են։ Ցանկանում եմ, որ նոր կազմով, նոր ռեկտորով իրականացնեք։ Ցանկանում եմ, որ ամեն ինչ ընթանա հարթ, կարողանաք ընտրել արժանագույնին»,- նշել է Արսեն Ջուլֆալակյանը։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Ռոման Մուրադյանը։